Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երբ ընդդիմությունն ամուլ է

Երբ ընդդիմությունն ամուլ է
18.11.2013 | 16:10

Երբ իշխանությունը սնանկ է գաղափարապես, դա ոչ ոքի, ցավոք, չի զարմացնում. բայց երբ ընդդիմությունն է սնանկ, դա արդեն երկրի դժբախտությունն է: Պարադոքս է, թե տրամաբանական` Հայաստանի ընդդիմությունն այսօր ասելիք չունի: Այս օրերին, երբ Մաքսային միությանը միանալու, ըստ իս նույնն է, թե սովետառուսական կգբեական կաթսայի մեջ ոտքով-գլխով խրվելու դեմ բողոքողները ձերբակալված են, խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովը ռուսների հատ համատեղ հայտարարություն է անում, իսկ ընդդիմությունը բերանը ջուր է առել: Իսկ ինչ կարող է անել ընդդիմությունը: Ամենաքիչը` հանրահավաք ու դրանով իսկ փորձ` ժողովրդին արթնացնելու, համախմբելու, պայքարի կոչելու: Առայժմ ընդդիմությունից, որի արդեն չգիտես որ հատվածն է իսկական, որը` իմիտացիոն, միայն Պարույր Հայրիկյանն է հայտարարել, որ հանրահավաք է հրավիրելու: Հնարավոր է, որ Հայրիկյանի հանրահավաքին շատ քիչ մարդ հավաքվի, բայց երևում է` Հայրիկյանը դրանից չի խորշում, մինչդեռ որոշ ուժերի համար հանրահավաքի սակավամարդությունը կարող է սպանիչ թվալ: Սպանիչը, սակայն, այլ տեղ է ու այլ կոնտեքստի տրամաբանության մեջ. երբ ընդդիմությունը սնանկ է ու ամուլ, այլախոհները կարող են խելագար համարվել, իսկ երկիրը` մի քանի տասնամյակ ետ շպրտվել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ